Սեռական կյանք
Որակյալը ինտիմ կյանքում, սեքսուալ խանգարումների կանխարգելում. խորհուրդներ մասնագետից
![Որակյալը ինտիմ կյանքում, սեքսուալ խանգարումների կանխարգելում. խորհուրդներ մասնագետից Որակյալը ինտիմ կյանքում, սեքսուալ խանգարումների կանխարգելում. խորհուրդներ մասնագետից](up/article/big/file_23838_7495922.jpg)
Առողջ և որակյալ սեռական հարաբերությունները կարող են հեքիաթի վերածել յուրաքանչյուր զույգի կյանքը, սակայն այսօր սակավ չեն դեպքերը, երբ զույգը երջանիկ չէ կնոջ կամ տղամարդու մոտ սեքսուալ խանգարումների պատճառով: Հայ ընտանիքներում սովորաբար յուրաքանչյուր խնդիր, որ վերաբերում է սեռական կյանքին, սեքսուալ առողջությանը, ներդաշնակ հարաբերություններին, կապվում է կնոջ հետ: Այս թյուր ըմբռնումը մշտապես հերքվել է սեքսոպաթոլոգների կողմից, որոնք միաբերան նշում են, որ զույգի սեռական կյանքի որակը հավասարաչափ կախված է թե տղամարդուց, թե կնոջից: Սեքսուալ դիսֆունկցիա կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրը` անկախ տարիքից, սեռից, սոցիալական շերտից: Այս կարևոր խնդրի մասին LADYNEWS.am-ին պարզաբանումներ տվեց Երևան քաղաքի գլխավոր սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանը:
Նախ՝ այն մասին, թե ինչ է սեռական դիսֆունկցիան. «Սեքսուալությունը ֆիզիկական, հուզական, հոգեբանական գործողությունների և ազդեցությունների ուղղվածություն է, որը հետապնդում է ստանալ սեռական հաճույք և բնորոշվում է նաև հաճույք ստանալու հաճախականության մղումով: Մարդու սեռական ֆունկցիան բաժանում ենք 2 մասի' ռեկրեատիվ' սեռական հաճույքի ապահովումը, և պրոկրեատիվ' սերնդի շարունակման ֆունկցիաները: Եթե խոսենք ռեկրեատիվ դիսֆունկցիայի մասին, պետք է նշել, որ տղամարդու և կնոջ սեքսուալ խանգարումներն այլ են, դրանք շաղկապված են բոլորովին տարբեր խնդիրների հետ»:
Ի հակադրություն մեր մեջ կարծրացած այն մոտեցմանը, որ կնոջ սեքսուալ դիսֆունկցիան գրեթե միշտ կապված է հեշտանքի և դրա բացակայության հետ, սեքսոպաթոլոգը նշեց, որ կանանց սեռական դիսֆունկցիան կարող է կապված լինել նաև բարոյահոգեբանական խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ մինչամուսնական շրջանում' ոչ պատշաճ սեռական դաստիարակության ունենալու պատճառով: «Շատ կարևոր խնդիր է մարմնասեռական և հոգեսեռական զարգացումը, որոնք պետք է ներդաշնակ լինեն մինչ առաջին սեռական հարաբերությունը: Լինում են դեպքեր, երբ 24- ամյա աղջիկն ամուսնանում է, բայց հոգեսեռական զարգացածությունը գտնվում է դեռ 11 տարեկան երեխայի հասունացման աստիճանին, կամ մարմնասեռապես 24 տարեկան կինը կարող է լինել 14 տարեկան աղջկա մարմնասեռական հասունացման աստիճանին. նույնիսկ չգիտի իր սեռական օրգանները, ոչ տեսել է հայելու մեջ, ոչ շոշափել է, վախենում է դիպչել, ոչ գրքերի մեջ է նայել… Այսպիսի կանայք, որպես կանոն, ունենում են սեռական դիսֆունկցիա»: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ կանանց սեքսուալ դիսֆունկցիան հիմնականում կապված է սեռական ցանկության կորստի կամ բարձր սեռական պահանջի, սեռական ֆունկցիայի հանդեպ բացարձակ ձգտում չունենալու (նույնիսկ զզվածության աստիճանի), սեռական ակտի ժամանակ ուժեղ ցավեր ունենալու և հեշտանքի խախտումների հետ:
«Սրանք հիմնական խնդիրներն են, սակայն հաճախ դիմում են նաև վագինիզմի պատճառով, երբ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Լինում են զույգեր, որոնք տարիներ շարունակ ամուսնացած են , բայց սեռական կյանքով չեն ապրում, քանի որ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Սա վիրգոգամիա է կոչվում' կույս ամուսնություն: Դիմում են նաև սեռավարակային շեղման դեպքում»:
Մարմնասեռական զարգացումից անմիջապես հետո տղամարդը կարող է հենց առաջին սեռական հարաբերությունից մաքսիմալ հաճույք ստանալ, հեշտանք ապրել, անգամ եթե դա լինի մաստուրբացիոն ակտ, այսինքն' ինքնաբավարարում: Կնոջ մոտ սեքսուալությունն առաջանում է որոշակի սեռական փորձ ձեռք բերելուց հետո: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց սեռական ֆունկցիան ի սկզբանե որոշակիորեն ծրագրված է, կնոջ սեքսուալությունը կախված է մերձեցումների քանակից, զույգի սեռական ներդաշնակությունից: «Եթե, օրինակ, վերցնենք սեռական ներդաշնակության ֆիզիոլոգիական գործոնները, այստեղ կարող են խնդիրներ լինել սեռական օրգանների անատոմիկ չափսերի անհամապատասխանության, ֆունկցիոնալ պարամետրերի խախտումների: Ենթադրենք՝ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում ունի, իսկ տվյալ կնոջ սեքսուալությունն արթնացնելու համար նրան որոշակի ժամանակ և ճիշտ մոտեցում է պահանջվում. այս զույգը չի կարող ներդաշնակ սեռական կյանք ունենալ: Տղամարդը մեծ դերակատարում ունի կնոջ սեքսուալության դրսևորման, զարգացման հարցում»:
Ինչպես ասում է բժիշկը, թե տղամարդկանց և թե կանանց սեքսուալությունն ունի ուժգնության 3 աստիճան' թույլ, միջին և ուժեղ: Եթե ուժեղ սեքսուալություն ունեցող կինը մերձենա միջին կամ անգամ թույլ սեքսուալություն ունեցող տղամարդու հետ, անգամ թույլ հպումից կարող է հեշտանք, բավարարության զգացում ունենալ: Եթե թույլ սեքսուալություն ունեցող կին է, նրան պետք է երկարաժամկետ սեռական ակտ, իսկ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում է ունենում. այս դեպքում զույգը սեռապես անհամատեղելի է: Լինում են նաև դեպքեր, երբ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիան' տվյալ դեպքում վաղաժամ սերմնաժայթքումը, բնավ չի խանգարում հաճելի սեռական ակտի ընթացքին, քանի որ կինը ևս շուտ է բավարարվում, ունի ուժեղ սեքսուալության մակարդակ:
«Կնոջ սեքսուալությունն իհարկե անդրադառնում է տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա: Եթե կնոջ մոտ բացակայում է սեքսուալ նախաձեռնությունը, ստեղծագործ մոտեցումը սեռական կյանքի հանդեպ, ապա ամենաառողջ տղամարդու մոտ անգամ որոշ ժամանակ հետո կիրքի խամրում է սկսվում: Կանայք մտածում են, թե տղամարդիկ միշտ կարող են բավարարել իրենց սեռական ցանկությունները, մեխանիզմի պես միշտ պատրաստ սեռական հարաբերության մեջ մտնել, բայց դա թյուր կարծիք է: Միապաղաղ սեռական կյանքն ամենաուժեղ սեքսուալություն ունեցող տղամարդու մոտ անգամ սեռական դիսֆունկցիա կարող է առաջացնել: Այստեղ կարևոր է, որ կանայք հետաքրքրություն մտցնեն սեռական հարաբերությունների մեջ, կարողանան չսահմանափակել իրենց զուգընկերոջ ցանկությունները, ազատակամ լինեն սեքսի մեջ, վերացնեն տաբուները: Կնոջ սեքսուալության դրսևորումը նոր հնարավորություններ է ստեղծում տղամարդու սեռական ֆունկցիայի ուժգնացման համար»:
Սեքսոպաթոլոգի կարծիքով՝ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ կնոջ`հոգեսեռական զարգացածության ցածր մակարդակը, կնոջ մեղադրանքները, հոգեբանական ճնշումները զուգընկերոջ վրա:
«Տղամարդու ամենամեծ արժանապատվություններից մեկն իր սեքսուալությունն է: Եթե կինը դիպչում է տղամարդու համար այդքան արժեքավոր կետին, դա կարող է մեծ վիրավորանք լինել նրա համար: Երբեք պետք չէ ասել, թե քո առնանդամը փոքր է, քո սերմնաժայթքումը վաղաժամ է, էրեկցիադ լիարժեք չէ: Տղամարդն այլևս ցանկություն չի ունենա տվյալ կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Այ հենց այսպիսի դեպքերում է, երբ տղամարդը փնտրում է մի 3-րդ անձի, ով ի հակադրություն իր կնոջը, սիրում է նրան, գովաբանում, հաճելի խոսքեր ասում և այլն: Սակայն այս հարցը միակողմանի չէ, և շատ հաճախ սեռական կյանքի խանգարման համար մեղավոր են տղամարդիկ, ովքեր քիչ ուշադրություն են դարձնում նախնական գուրգուրանքին, մեղմ չեմ զուգընկերուհու հետ, կոպիտ են և պարտադրող սեքսում: Լինում է նաև, որ տղամարդիկ թույլ չեն տալիս իրենց կանանց հետ զբաղվել այնպիսի սեքսով, ինչպես կզբաղվեին, օրինակ, սիրուհու հետ»:
Սեռական տաբուները նույնպես կարող են հանգեցնել սեքսուալ դիսֆունկցիայի: Հայ ընտանիքներում սեռական տաբուները սովորականից շատ են: «Համատարած ինֆորմացիայի մեջ անգամ շատերը չգիտեն տարրական բաներ, օրինակ՝ չգիտեն զուգընկերոջ էրոգեն գոտիների մասին: Լինում են դեպքեր, երբ զույգը դիմում է` սեռական կյանքի ոչ լիարժեքության գանգատով, իսկ երբ հարցնում ես, թե ինչ դիրքերով եք դուք սեքսով զբաղվում, զարմացած հարցնում են, թե բացի ավանդական դիրքից, էլ ինչպես կարող է լինել, կամ բացի շուրթերից էլ որտեղ պետք է համբուրել»:
Բժիշկը խորհուրդ է տալիս զույգերին զրուցել միասին սեքսուալ ցանկությունների, պատկերացումների մասին: Սա կօգնի հետզհետե արթնացնել երկկողմանի սեքսուալությունը, առողջ և ցանկալի սեռական հարաբերություններ ունենալ: «Տղամարդկանց սեքսուալ խանգարումների պորֆիլակտիկայի հարցում մեծ դեր ունեն կանայք: Հաճախ մենք ինքներս զրուցում ենք մեզ դիմած տղամարդկանց կանանց հետ, խորհուրդներ տալիս, թե ինչ փաղաքշանքներով, ինչ խոսքերով կարելի է ազդել տղամարդու սեքսուալ կարողության, ցանկության վրա: Կարելի է ոգևորել տղամարդուն ամենահասարակ խոսքերով, ասել, որ նա հիանալի բավարարում է ձեզ, որ ձեզ հաճելի է նրա հետ մերձեցումը, որ այս անգամ նրա էրեկցիան շատ ուժեղ էր և այլն»:
Կանանց սեքսուալ դիսֆունկցիան հաճախ կապում են հեշտանքի հետ: «Ի տարբերություն տղամարդկանց, կանայք միշտ չէ, որ սեռական հարաբերության արդյունքում հեշտանք են ապրում: Բացի դրանից` ինչքան կին, այնքան հեշտանքի ձև: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ամենատարբեր զգացողությունն ունենալ այդ պահին, երբ հաճույքի գատագաթնակետում է: Տղամարդու կոպտությունը հաճախ կարող է բերել կնոջ մոտ հեշտանքի բացակայության: Եթե կնոջ նպատակն ի սկզբանե հեշտանք ստանալն է, ապա դրա բացակայությունը նրա մոտ լուրջ սեռական դիսֆունկցիայի կբերի: Լինում են նաև կանայք, ովքեր ի սկզբանե այդպիսի նպատակ չեն դնում, այլ ուզում են իրենց սիրելիի հետ համբուրվել, գուրգուրել, սեռական հարաբերության մեջ մտնել, ստանալ հաճույք, նրանք կարող են շատ ներդաշնակ սեռական կյանք ունենալ նաև առանց հեշտանքի:»
Անկողնում տարրական խնդիրներից խուսափելու համար հետևեք սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանի խորհուրդներին. «Ուզում եմ խորհուրդ տալ բոլոր կանանց չզբաղվել միապաղաղ սեքսով, լինել կոկետ, հետաքրքրասեր, սիրալիր, նոր երանգներ մտցնել սեռական հարաբերությունների մեջ: Իսկ տղամարդիկ թող ավելի ուշադիր լինեն կանանց հանդեպ, ուսումնասիրեն նրանց քմահաճույքները, հանդուրժեն դրանք: Ներդաշնական ամուսնական զույգ կարող է ստեղծվել երկկողմանի մեծ ցանկության և աշխատանքի դեպքում»:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am](up/article/small/file_64073_2809578.jpg)
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
![](images/calendar.png)
![Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am](up/article/small/file_63468_2870939.jpg)
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am](up/article/small/file_60135_1512927.jpg)
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
![](images/calendar.png)
![Հաշմանդամություն և սեքս. urolog.am Հաշմանդամություն և սեքս. urolog.am](up/article/small/file_60071_3432781.jpg)
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
![](images/calendar.png)
![Ներթափանցման ցավ. urolog.am Ներթափանցման ցավ. urolog.am](up/article/small/file_59820_4804085.jpg)
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
![](images/calendar.png)
![Սեռական զզվանք. urolog.am Սեռական զզվանք. urolog.am](up/article/small/file_59685_3416020.jpg)
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
![](images/calendar.png)
![Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am](up/article/small/file_59435_8083992.jpg)
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
![](images/calendar.png)
![Գենոֆոբիա. urolog.am Գենոֆոբիա. urolog.am](up/article/small/file_59356_4447952.jpg)
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
![](images/calendar.png)
![Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am](up/article/small/file_58851_1771711.jpg)
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
![](images/calendar.png)
![Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am](up/article/small/file_58817_2611139.jpg)
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am](up/article/small/file_58723_7318700.jpg)
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
![](images/calendar.png)
![Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am](up/article/small/file_58226_8024346.jpg)
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
![](images/calendar.png)
![Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am](up/article/small/file_53340_8040307.jpg)
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am](up/article/small/file_52567_1906467.jpg)
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն